Ալբեր Կամիլ Վիտալ
Ալբեր Կամիլ Վիտալ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1952 (72 տարեկան) |
Ծննդավայր | Տուլիարա |
Քաղաքացիություն | Մադագասկար |
Կրթություն | Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Մադագասկարի վարչապետ |
Կուսակցություն | Parti Hiaraka Isika? |
Albert Camille Vital Վիքիպահեստում |
Ալբեր Կամիլ Վիտալ (ֆր.՝ Albert-Camille Vital, հուլիսի 18, 1952, Տուլիարա), բրիգադային գեներալ, 2009 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2011 թվականի հոկտեմբերի 28-ը՝ Մադագասկարի վարչապետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինվորական կրթությունը ստացել է Մադագասկարում և Խորհրդային Միությունում։ 1987-1991 թվականներին Մադագասկարի պետական բանակի կազմի տեխնիկական զարգացման վարչության ղեկավարն է եղել։ 1998-2001 թվականներին եղել է Տոլյարի 5-րդ Ռազմական օկրուգի առաջին կորպուսի հրամանատարն է եղել։ Դրանից հետա սովորել է։ 2001-2002 թվականներին Փարիզի ռազմական Սեն Սիր հատուկ դպրոցում (ֆր.՝ Ecole Supérieure de Guerre)։
2009 թվականի ռազմական հեղաշրջմանը էական միջամտություն չի ունեցել և չի անդամակցել կողմերից ոչ մեկին[1]։
2009 թվականի դեկտեմբերի 20-ին Մադագասկարի նախագահ Անդրի Ռադզուելինը Ալբեր Կամիլ Վիտալին վարչապետ է նշանակել[2][3]։ 2011 թվականին Վիտալին վարչապետի պաշտոնում փոխարինել է Օմերա Բերզիկին[4]։
Վարչապետության տարիներին Միացյալ Ազգերի Կազմակերպությունում մշտական Մադագասկարի ներկայացուցիչն է եղել[5]։ Հիրաք Իսիքի կուսակցության կողմի առաջադրվել է 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ։ Գրավել է 5-րդ տեղը հավաքելով ձայների 6,85%-ը։ 2013 թվականի դեկտեմբերին կայացած քվեարկության երկրորդ փուլում նա իր ձայները տվել է Ժան Լուի Ռոբինսոնին[6]։
Վերջին 11 տարիներին սեփական պահնորդական ընկերություն ունի և Մադագասկարի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Madagascar leader names colonel as prime minister
- ↑ «Madagascar leader abandons deal». BBC News. 2009 թ․ դեկտեմբերի 21.
- ↑ Camille Vital, Premier ministre de la transition
- ↑ Razafison, Rivonala (2011 թ․ հոկտեմբերի 29). «Madagascar: Rajoelina appoints a 'consensus' prime minister». Africa Review. National Media Group, Kenya. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ "Office des Nations Unies à Genève: Camille Vital a présenté, hier ses lettres de créance"(չաշխատող հղում), La Gazette de la Grande Ile, 18 August 2012 (Ֆրանսերեն).
- ↑ "Q&A: Madagascar election run-off", BBC News, 19 December 2016.